|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 16-ին, ժամը 15:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սովետաշենի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան այրվում է Մասիս քաղաքից դեպի Նուբարաշեն տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:11-ին: Տուժածներ չկան:
ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Հ.)՝ ամբողջությամբ այրվել է: