|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Vodafone Arena մարզադաշտում` զոհվածների հիշատակին կայանալիք ֆուտբոլային հանդիպումից առաջ:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանն իր ելույթում ներկաներին բացատրել է, թե ինչն է երկրի դրոշը դրոշ դարձնում:
«Թափված արյունն է, որ դրոշը դարձնում է դրոշ: Հողը հայրենիք է, երբ հանուն դրա զոհվող կա»,- ասել է նա՝ անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի կարևորությանը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի իր պատմության ամենադժվար ժամանակահատվածներից մեկն է ապրում, իսկ դա հաղթահարելու են` «միասնական լինելով»:
Միասնականության մասին իր խոսքում նա թվարկել է Թուրքիայում ապրող ազգություններին, որոնք, նրա խոսքով, կազմում են «Թուրքիայի 80 միլիոն բնակչության մի մասը»:
«Մենք մեկ ազգ ենք՝ թուրքով, քրդով, աբխազով, բոսնիացիներով… Մենք այս բոլորով կազմում ենք 80 միլիոն ազգ»,- հայտարարել է Էրդողանը՝ Թուրքիայի հայությանը հերթական անգամ հրապարակավ չհամարելով երկրի բնակչության մի մաս: