|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզվում է, որ Հայաստանի բնակչության 76 տոկոսը Արցախի հարցը բեռ է համարում և ուրախ է, որ նույնիսկ նման գնով կարելի է ազատվել այդ բեռից:
Սրանք իրականացված հարցումների արդյունքներն են, որոնք, «Փաստ» թերթի տեղեկություններով, հուլիսի 6-ին «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացրել է սոցիալական ներդրող և գործարար, «Հայաստան-2041» հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ ցավով արձանագրելով, որ մեր հասարակության մեջ նման մոտեցում ունեցողներն այդպիսի մեծ քանակ են կազմում:
Մեր տեղեկություններով, Վարդանյանը խոսել է նաև այլ խնդիրների, այդ թվում՝ կրթական համակարգում առկա խորքային հիմնահարցերի մասին: Մասնավորաբար, նա նշել է, որ երբ իր որդին ծառայել է Հայոց բանակում, յուրաքանչյուր 100 ծառայողից 8-ը գրել-կարդալ չի իմացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում