|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողներին ներկայացրեց իր անցկացրած` ընտրությունների վերաբերյալ սոցհարցման նախնական տվյալները:
Նա նշեց, որ տոկոսային հարաբերությամբ թվեր չի ներկայացնելու, քանի որ պատկերը դեռ ամբողջական չէ, ամբողջական պատկերը պարզ կլինի մարտի 10-ից հետո` երկրորդ հարցման արդյունքներն ամփոփելիս:
«Հարցվածների 36 տոկոսը հետաքրքրված չեն ընտրություններով, 43 տոկոսը հստակ գիտի` ում է տալու իր ձայնը, իսկ 24 տոկոսը դեռ չի որոշել: 24 տոկոսն իրականում մեծ թիվ է` երկու դաշինքի և երկու կուսակցության անցումային տոկոսներ»,- ասաց Ադիբեկյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ընտրողների մեծ մասը` 87,5 տոկոսը, այն մարդիկ են, ովքեր կայուն են ու ունեն գաղափարներ, սակայն կան մարդիկ, ովքեր կհրաժարվեն մասնակցել ընտրություններին`ինչ-ինչ պատճառներով, օրինակ` հարցվածների 1,3 տոկոսն ասել է, որ ընտրություններին կմասնակցի, եթե եղանակը բարենպաստ լինի:
Սոցիոլոգը նշեց նաև, որ հարցվածների միայն 1,3 տոկոսն է պատրաստ գումարի դիմաց իր ձայնը տալ այս կամ այն քաղաքական ուժի: Իսկ իրենց քվեի համար, ըստ Ադիբեկյանի, մոտավոր հաշվարկով, 20 000 դրամ են պատրաստ ստանալ:
Ի դեպ, սոցիոլոգի հավաստմամբ` իրենք հարցում են իրականացրել 13 ընտրաշրջանում, հարցմանը մասնակցել է 3000 ընտրող: