|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ռուսաստանցիների կեսից ավելին (52%-ը) տեղյակ չի եղել օգոստոսի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի սրման մասին:Դա են փաստում օգոստոսի 16-17-ը Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:
Միևնույն ժամանակ, հարցմանը մասնակցածների 56 %-ը հնարավոր է համարում հակամարտության խաղաղ կարգավորումը: Ռուսաստանցիների միայն 14 %-ը չի հավատում ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալու խաղաղ ճանապարհին:
Հարցման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է համարում հարցվածների 11 %-ը, իսկ Ադրբեջանի մաս՝ 9 տոկոսը: Հարցմանը մասնակցածների 53 %-ը դժվարացել է պատասխանել ԼՂ կարգավիճակի մասին հարցին: