|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունում, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնի նաև Նևթ Գինգրիչը, ով հայտնի է որպես Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի համակիր. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Milliyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ Գինգրիչը ԱՄՆ նոր պետքարտուղարի հավանական թեկնածուներից մեկն է: Իսկ նրա մրցակիցը կարող է դառնալ սենատոր Բոբ Քորքերը:
Գինգրիչը նախկինում եղել է նաև Ներկայացուցիչների պալատի նախագահ: Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի 125-ամյակի առթիվ միջոցառմանը ելույթ ունեցած Գինգրիչը հայտարարել էր, թե ինքը Աթաթուրքի մեծ երկրպագուն է և ընկալում է նրան որպես քաղաքական գործչի լավ օրինակ: