|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նախարարների խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել:
Ըստ Ulusalkanal-ի՝ լրագրողների հետ զրույցում Քուրթուլմուշն անդրադարձել է նաև Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը՝ բացահայտորեն սպառնալով Գերմանիային:
«1915 թվականի դեպքերի ընթացքում շատ մարդիկ են մահացել: Անհնար է հասկանալ նրանց, ովքեր ցանկանում են մեկ դար անց բացել մեկ դարի պատմություն ունեցող հաշիվը: Ոչ ոք լուրջ չի ընդունի որևէ խորհրդարանի ասածները: Խորհրդարանների պարտականությունը, եթե, իհարկե, անկեղծ են, եթե իրենց ձեռքում փաստեր կան, պատմաբանների ուսումնասիրություններին աջակցելն է: Ոչ մի խորհրդարան այլ պարտականություն չունի: Կցանկանամ ընդգծել, որ, որպես մեր բարեկամ երկիր, Գերմանիան պետք է ուշադիր լինի Թուրքիայի հետ իր հարաբերություններում»,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը: Գերմանիայի Կանաչների կուսակցության ղեկավարը հայտարարել էր, որ չի բացառում խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչումը: