Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքիայի իշխանությունները Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո շարունակում են սպառնալիքներ հնչեցնել Գերմանիայի հասցեին:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Twitter-յան էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման մասին գրառումների ռեկորդ է սահմանել:
«Ընդունված որոշման վերաբերյալ տարբեր հարթակներում համապատասխան պատասխանը տալու ենք»:
«Գերմանիայի խորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը պատմական սխալ էր, քանի որ չափազանցված և անհիմն պնդումները որպես ցեղասպանություն են ներկայացվում»:
«Թուրքիայի համար այս որոշումը առ ոչինչ է»:
«Այս հարցը քաղաքական գործիչների կամ խորհրդարանների լուծելու խնդիրը չէ, այլ` գիտնականների և պատմաբանների»:
Այս և նմանատիպ այլ գրառումներ Թուրքիայի վրդովված փոխվարչապետը ընդամենը մի քանի րոպեների ընթացքում է արել: