|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ապաստան ստանալու նպատակով Թուրքիայից Գերմանիային է դիմել 615 պետական ծառայող: Այդ մասին տեղեկացրել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն:
Ըստ Demokrathaber-ի՝ դիմողներից 250-ը ունի դիվանագիտական, 365-ը՝ ծառայողական անձնագիր: Այս տվյալները ներառում են նաև թուրք պաշտոնյաների ընտանիքի անդամներին և վերաբերում են մինչև այս տարվա օգոստոսն ընկած ժամանակահատվածին:
Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ ավելացել է նաև Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի ընդհանուր թիվը: Ընդհանուր առմամբ, ռազմական հեղաշրջման փորձից մինչև այս տարվա օգոստոսը ապաստանի խնդրանքով Գերմանիային է դիմել Թուրքիայի ավելի քան 6700 քաղաքացի: