|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանում օգոստոսի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 615 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 242750 դեպքի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1547898 վերջին մեկ օրում` 7462 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9443 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 333-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 227293 անձ, վերջին մեկ օրում՝ 267 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4857 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1155 է: