|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեցօր գերազանցում է իրեն. նա բացահայտորեն սպառնացել է ԵՄ-ին:
Ըստ AA-ի՝ ՝ Ստամբուլի համալսարանում ելույթ ունենալիս նա հայտարարել է, որ Թուրքիան հնարավոր է հանրաքվե անցկացնի՝ պարզելու համար, թե պե՞տք է երկիրը շարունակի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցային գործընթացը, թե՞ ոչ: Էրդողանի խոսքով՝ Եվրոպան չի ցանկանում ընդունել Թուրքիային, քանի որ այն մուսուլմանական երկիր է, ինչը խտրականություն է:
Նա սպառնացել է ԵՄ-ին փախստականներով: «ԵՄ ղեկավարությունը պետք է մտածի՝ ի՞նչ է անելու, եթե Թուրքիան բացի սահմանն ու փախստականներն անցնեն Եվրոպա»,- ասել է Էրդողանը: