|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով` «Ոտքի, Հայաստան» շարժման ղեկավար Անդրիաս Ղուկասյանի ձեռնարկած` Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացն անլուրջ է:
Բաղդասարյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ ինքը լուրջ չի վերաբերվում Ղուկասյանին և նրա նախաձեռնությանը: Հարցին, թե Ղուկասյանը չի՞ կարող ստորագրահավաք կազմակերպել, նա պատասխանեց. «Նրա իրավունքն է, թող հավաքի: Ես որևէ հիմնավորում չեմ տեսնում: Թող ինքն իր գործընթացը սկսի, եթե կարիք լինի, կարձագանքենք»: