կարևոր
3472 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-08 23:33
Քաղաքական

Նախարար Դումանյանի համար, Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է. Լիլիթ Գալստյան

Նախարար Դումանյանի համար, Թամանյանի գլուխգործոցի  վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է. Լիլիթ Գալստյան

Իսկապես,, ողբերգություն է, երբ երկրիդ մշակութային քաղաքականության և մշակութային ժառանգության պահպանման թիվ մեկ պատասխանատուն չի գիտակցում, չի հասկանում, չի ընկալում /անգամ, եթե ձևացնում է, թե չի հասկանում/ հանրապետական նշանակության հուշարձանի նկատմամաբ կատարված վանդալությունը։

Իր՝ նախարար Դումանյանի համար, Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է։

«Եկեք ավելի բովանդակային և լուրջ հարցեր տվեք», հորդորում է լրագրողներին ԿԳՄՍ նախարարը։

Իհարկե, մարդու շունչ է կտրվում անզորությունից, այս համատարած ուրացումից, ապազգային ու անհայրենիք տեսակից, բայց, եթե սրանք առանց մեղքի ու պատասխանատվության զգացումի Արցախի 75%-տվեցին, էլ ի՞նչ սպասես․․․

Հ․Գ․ Առանց բարոյական արժեքների ու կարմիր գծերի քաղաքականությունն ուրիշ հասցե ունի․․․

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր