|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Չորրորդ ինքնիշխանության». տեղեկություններով՝ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իր պաշտոնավարման օրից սկսել է ձերբազատվել նախորդի՝ Դերենիկ Դումանյանի կադրերից: Նախօրեին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ Մարինե Հայրապետյանը, որն զբաղեցնում էր Դերենիկ Դումանյանի խորհրդականի պաշտոնը: Մինչ այդ աշխատանքից ազատվել էին Դումանյանի հետ նախարարություն եկած մի շարք աշխատակիցներ:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև նախկին նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը, սակայն նոր նախարարը չի ընդունել միայն նրա դիմումը, հորդորելով մնալ և համատեղ աշխատել: Կադրային սրբագրումներից հետո Արմեն Մուրադյանը աշխատանքային այցով երեկ մեկնել է Մոսկվա»,- գրում է թերթը։