|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է իր հայտնի «սեւ ցուցակում» ներառել գրող Սերգեյ Դովլաթովի ընտանիքի անդամներին: Պատճառն այն է, որ գրողի կինը՝ Ելենա Բրոդսկայան, և դուստրը՝ Կատերինա Դովլաթովան, այցելել են ԼՂՀ: Ի դեպ, Դովլաթովի դուստրը Facebook-ի իր էջում հեգնանքով էր մեկնաբանել Ադրբեջանի այս որոշումը:
Yerkir.am-ին ԼՂՀ մշակույթի նախարարությունից տեղեկացրին, որ Դովլաթովի ընտանիքը գիտակցաբար էր այցելել Արցախ` իմանալով հնարավոր «հետևանքները»: «Նրանք այցելել են Շուշի, Գանձասար, տեսարժան վայրերով զբոսնել, հետո արդեն ֆիլմի` «Դովլաթովի հինգ անկյունները» փակ դիտմանն են եղել: Մի խոսքով` նրանք գիտեին` ուր են գալիս»,- ասացին նախարարությունից: