|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է իր հայտնի «սեւ ցուցակում» ներառել գրող Սերգեյ Դովլաթովի ընտանիքի անդամներին: Պատճառն այն է, որ գրողի կինը՝ Ելենա Բրոդսկայան, և դուստրը՝ Կատերինա Դովլաթովան, այցելել են ԼՂՀ:
Դովլաթովի դուստրը` Եկատերինան, Facebook-ի իր էջում հեգնանքով մեկնաբանել է Ադրբեջանի այս որոշումը:
«Մեկ օր էլ չէր անցել ԼՂՀ իմ այցից, երբ ես հուզումնալից նամակ ստացա ադրբեջանցի լրագրողից, որում ինձ հայտնում են, որ ես «խախտել եմ Ադրբեջանի Հանրապետության «Սահմանի մասին» օրենքը և «սև ցուցակում» ընդգրկվել: Երևում է` ես ու մայրս Ադրբեջանի հյուրը չենք լինի երբևէ: Ինչպե՞ս ենք այդ հարվածին դիմանալու»,- գրել է նա: