|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դեկտեմբերին «Դովլաթովի հինգ անկյուններ» վավերագրական ֆիլմը կներկայացվի Մոսկվայում` Artdocfest հայտնի վավերագրական կինոփառատոնին։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Ֆիլմն ընդգրկում է Դովլաթովի կենսագրության ողջ ժամանակաշրջանը։ Նկարահանումները նախ կատարվել են Սանկտ Պետերբուրգում, որտեղ Դովլաթովն ապրել է իր կյանքի մեծ մաս` մանկությունը, այնուհետև նկարահանումները կատարվել են Էստոնիայում՝ Տալլինում, որտեղ երեք տարի է ապրել Դովլաթովը՝ 1972-1975 թվականներին։ Ֆիլմի մեծ մասը նվիրված է նրա կյանքի ամերիկյան ժամանակաշրջանին, որտեղ նա տեղափոխվել էր արդեն 1970-ականների վերջին, և 11 տարի ապրել Միացյալ Նահանգներում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ԼՂՀ-ում տեղի էր ունեցել ֆիլմի փակ դիտումը, որին մասնակցել էին գրողի կինը՝ Ելենա Բրոդսկայան, և դուստրը՝ Կատերինա Դովլաթովան, ինչի հետ կապված էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է իր հայտնի «սեւ ցուցակում» ներառել նրանց: