|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օրերս Հայաստան էր ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հանրային գրականության պատասխանատու Էրիկ Վեբերը: Այցի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի գրադարաններում ֆրանկոֆոն գրականության տարածման հնարավորությունը:
Վեբերը հանդիպումներ է ունեցել Հայաստանի ազգային գրադարանի, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի, Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Շիրակի մարզային գրադարանի, Լոռու մարզային գրադարանի տնօրենների հետ, քննարկվել են ֆրանկոֆոն անկյունների ստեղծման հնարավորությունները։ Վեբերը, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աշխատակից, ֆրանկոֆոն անկյուններ է հիմնել 27 գրադարանում: Դրանց նպատակը ֆրանկոֆոն մշակույթի տարածումն է:
Վեբերի այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանի վերոհիշյալ գրադարաններում հիմնել 5 ֆրանկոֆոն անկյուններ: