|
Փոխարժեքներ
11 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.42 |
| EUR | ⚊ | € 424.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.0964 |
| GBP | ⚊ | £ 492.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին հարցազրույց է տվել Haqqin.az ին:
Խոսելով իր մասին՝ նա ասել է. «Ես երկաթե կին չեմ: Ավելի շուտ` ես կին եմ, ով ունակ է պատասխան տալ իր ամեն բառի համար: Ես կարողանում եմ ուժեղ լինել, սակայն դա չի նշանակում, որ ես երկաթե եմ»:
Խոսելով իր ազգության մասին՝ Կանդելակին, նշել է, որ մայրը հայ է, հայրը` վրացի, այդ պատճառով Վրաստանն է իր հայրենիքը, որը շատ սիրում է:
Իսկ ադրբեջանցի լրագրողի վերջին հարցին՝ ի՞նչ կարող է ասել Ադրբեջանի մասին, Թինան պատասխանել է. «Սիրում եմ Բաքուն և ադրբեջանցիներին: Ես ունեմ բազում ադրբեջանցի ընկերներ»: