|
Փոխարժեքներ
05 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.01 |
| EUR | ⚊ | € 422.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.526 |
| GBP | ⚊ | £ 493.33 |
| GEL | ⚊ | ₾ 140.08 |
Ռուսաստանի Ռոստովի մարզի իշխանություններն այսօր արտակարգ իրավիճակի ռեժիմ են մտցրել Ուկրաինայի սահմանակից մարզերում հատուկ գործողության ու դրա հետևանքով դեպի Ռուսաստան փախստականների հոսքի մեծացման պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ռոստովի մարզպետի տեղակալ Վադիմ Արտյոմովը նշել է, որ վերջին օրերին Ուկրաինայից Ռոստովի մարզ է տեղափոխվել մոտ 7 հազար մարդ:
Մինչդեռ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հերքել է Ուկրաինայի արևելյան մարզերին սահմանակցող Ռուսաստանի մարզեր ուկրիանացիների զանգվածաբար տեղափոխվելու մասին լուրերը: