|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել ընդլայնել արտակարգ դրության ռեժիմի տարածքը ամբողջ երկրով. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նշելով, որ այդ մասին կհայտարարվի փորձագետների հետխորհրդակցությունից հետո. հայտնում է Yerkir.am-ը։
Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ արտակարգ դրության ռեժիմ սահմանվել էր Տոկիոյում, Օսակայում, ևս 5 շրջաններում: Պայմանավորված այն հանգամանքով, որ երկրում վարակը տարածվում է, որոշվել է արտակարգ դրության ռեժիմը, որը ենթադրում է դպրոցների և այլ հաստատությունների փակում, տարածել մյուս շրջաններում ևս:
Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 8 հազար 626 մարդ: Մահացել է 178 մարդ: