|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լիբանանում տնտեսական ճգնաժամի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Երկրի վարչապետ Սաադ Հարիրին նման քայլի է դիմել Բաաբդի նախագահական պալատում լիբանանյան քաղաքական գործիչների և բանկիրների հետ հանդիպումից հետո․ հայտնում է Reuters-ը:
«Տնտեսական ծանր իրավիճակը մեզանից պահանջում է արագ միջոցներ ձեռնարկել»,- հայտարարել է Հարիրին ու հույս հայտնել, որ Լիբանանում սպասվող բարեփոխումները հնարավորություն կտան խուսափելու հունական ճգնաժամի կրկնությունից, երբ երկիրն 9 տարի առաջ հայտնվեց խոր ճգնաժամի մեջ և ստիպված էր խիստ միջոցների դիմել օտարերկրյա պարտատերերի ճնշման ներքո:
«Մենք չենք ուզում, որ մեզ հետ նման բան պատահի: Հետևաբար, մենք միջոցներ ենք ձեռնարկում երկիրը փրկելու համար»,- մանրամասնել է վարչապետը:
Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ Լիբանանի պետական պարտքը հասել է գրեթե 90 միլիարդ դոլարի, որը երկրի ՀՆԱ-ի 150 տոկոսն է: Բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 11 տոկոսին: