|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
2014 թ. մարտին 22-ամյա վրացի լեռնադահուկորդ Իվա Ցիկլաուրին ավարտեց իր ազատ ոճի լեռնադահուկային արշավը և նվաճեց Կովկասի երեք ամենաբարձր գագաթները. Հայաստանում` Արագածը (4091մ), Ադրբեջանում` Բազարդուզին (4466 մ), Վրաստանում՝ Շխարան (5200 մ): Իվա Ցիկլաուրին իր կարգի մեջ առաջին մարզիկն է, որ նվաճեց Կովկասի այս բարձունքները: 25-օրյա արշավի ընթացքում նա իր գործընկերների և նկարահանման խմբի հետ ճամփորդեցին երեք երկրով, որպեսզի բարձրանան Կովկասի գեղեցիկ, սակայն դժվար և վտանգավոր լեռները:
Երիտասարդ լեռնադահուկորդի համար դա իսկական փորձություն էր՝ գերազանցելու իր հնարավորությունները և անելու այն, ինչ մինչ նա ոչ ոք դեռ չէր արել: Նա ընտրեց դժվարին ճանապարհը՝ օրերով քայլել, բարձրանալ, սպասել, նորից բարձրանալ և, վերջապես,սահել:
Ճանապարհին կային բազմաթիվ դժվարություններ, հիմնականում` եղանակային վատ պայմաններ, սակայն Ցիկլաուրին և նրա թիմը արշավը հաջողությամբ ավարտվեցին:
«Իսկապես մեծ փորձություն էր բացահայտել Կովկասի առեղծվածային գագաթները: Այս անմոռանալի արկածը նոր էջ բացեց իմ լեռնադահուկորդային կարիերայում և տվեց ինձ լավագույն զգացումը, որը ցանկացած դահուկորդ կարող է ունենալ: Լեռները ողջ են, և սա այն տեղն է, որին ես պատկանում եմ», - ասաց Իվան: