|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ձմեռային Oլիմպիական 22-րդ խաղերի մայրաքաղաք Սոչիում փետրվարի 4-ից մեկնարկել է միջազգային օլիմպիական կոմիտեի 126-րդ նստաշրջանը. տեղեկացնում է armnoc.am-ը:
Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ին՝ վստահության համար:
ՄՕԿ- ի նախագահ Թոմաս Բախը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին, կառավարությանը , ԱՕԿ-ին՝ անթերի աշխատանքներ կատարելու, շինությունները ժամանակին շահագործման հանձնելու համար:
«Սոչիի և ընդհանրապես Կրասնոդարի երկրամասի բնակիչները կարող են հպարտանալ իրենց քաղաքով և օլիմպիական օրինակելի կառույցներով» -ասել է նա:
Նստաշրջանն իր աշխատանքը կավարտի փերվարի 7-ին ` Օլիմպիական խաղերի բացման օրը :