|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հանրահայտ բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը, ով այժմ զբաղեցնում է Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբի տնօրենի պաշտոնը, wrestdag.ru-ին տված հարցազրույցում խոսել է ըմբշամարտը 2020թ. օլիմպիական խաղերի ծրագրից հանելու մասին:
«Ըմբշամարտը եղել է բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ: Այն, որ այս սպորտաձևը ամբողջ աշխարհում ունի երկրպագուների հսկայկան բանակ, անժխտելի փաստ է: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան միավորում է շուրջ 180 երկիր: Ըմբշամարտով զբաղվում են իմ հայրենիքում, Իսպանիայում, որտեղ ես անցկացրել եմ ֆուտբոլային կարիերայիս մեծ մասը, Թուրքիայում նույնպես այն առաջնային մարզաձև է, իսկ Դաղստանում ամեն երկրորդ երեխա զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով: ՄՕԿ-ը մեծ սխալ թույլ կտա, եթե ըմբշամարտը հանի օլիմպիական խաղերի ծրագրից: Աններելի է զրկել միլիոնավոր մարդկանց սիրած սպորտաձևով զբաղվելու և օլիմպիական խաղերին մասնակցելու երազանքից: Չի կարելի խախտել ավանդույթները: Ըմբշամարտը օլիմպիական շարժման հիմնասյունն է»,- ասել է բրազիլացին: