|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եթե Հայաստանի պատվիրակությունը մասնակցի Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին, ապա ՄՕԿ-ը երաշխավորում է, որ հայ մարզիկներին Բաքվում կվերաբերվեն մեծ հարգանքով` ինչպես մյուս երկրների ներկայացուցիչներին: «Շատ կարևոր է, որ ձեր մարզիկները հայտնեն իրենց կարծիքը` 2015 թվականի եվրոպական խաղերին մասնակցելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն ասաց, որ Ադրբեջանն իրեն հայտնել է, որ եթե Հայաստանը մասնակցի 2015-ի եվրոպական խաղերին, ապա Բաքվում հայ մարզիկներին կընդունեն մեծ հյուրընկալությամբ: Նա նաև նշեց, որ եթե Հայաստանը հրաժարվի մասնակցել Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին, ապա որևէ պատժամիջոց չի կիրառվի, և առանց որևէ խոչընդոտի կմասնակցեն ցանկացած` օլիմպիական վարկանիշ ունեցող մրցաշարի: