|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՄՕԿ-ը պետք է որոշի մի քանի սպորտաձևերի ճակատագիրը օլիմպիական խաղերի ասպարեզում:
Ըստ նախնական եզրակացության` ժամանակակից հնգամարտին, բադմինթոնին, սեղանի թենիսին և թաեքվոնդոյին կարող է միանալ նաև ըմբշամարտը: Սակայն վերջնական որոշումը կկայացվի սեպտեմբերին:
Այս լուրը ցնցեց մարզաշխարհը և հատկապես` ըմբշամարտի սիրահարներին և հենց ըմբշամարտով զբաղվողներին:
«Ֆեյսբուք» սոցիալական կայքում բացվեց «Պահպանեք Օլիմպիական ըմբշամարտը» խումբ, որին շուրջ 8 ժամվա ընթացքում միացել է մոտ 35.000 օգտատեր:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (FILA) իր պաշտոնական կայքէջում հայտարարել է, որ կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Միջազգային օլիմպիական կոմիտեին համոզի հետ կանգնել այդ մտքից, քանի որ ըմբշամարտը համարվում է բոլոր ժամանակների կարևորագույն սպորտաձևերից մեկը: