|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ-ում շարունակվում են կանխարգելիչ եւ սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանրապետության տարածք խոլերա հիվանդության ներբերումը եւ հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:
Հարեւան Իրանում խոլերայով հիվանդության դեպքերի թիվը հասել է 210-ի։ Հիվանդների մեծ մասը Աֆղանստանի քաղաքացիներ են: Խոլերայի համաճարակի լարված իրավիճակով պայմանավորված ` ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրիի եւ «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում արդեն կատարվել է Իրանից Հայաստան ժամանող 1564 ուղեւորների զննում եւ ջերմության չափում:
Հիվանդությունն Իրան է ներբերվել Աֆղանստանի եւ Պակիստանի տարբեր վայրերից։ Հայաստանում հիվանդության դեպք չի արձանագրվել: