|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեղեկացրել էինք, որ Իրաքում խոլերայի համաճարակ է բռնկվել: BBC-ից տեղեկանում ենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ 2200-ից ավել մարդ է վարակվել խոլերայով:
«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը սկսել է շտապ քայլեր իրականացնել` համաճարակի տարածումը կանխարգելելու համար: Վարակվածների 20 տոկոսը երեխաներ են: Մենք անհանգիստ ենք, որ վարակի տարածումը կարող է լայն թափ առնել` վերջերս տեղացող հորդառատ անձրևների հետևանքով»,-ասել է Դյուժարիկը:
Ի դեպ, վարակվածների թովն օրեցօր ավելանում է` շոգի և կեղտոտ ջրի օգտագործման հետևանքով: