|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօրվա դրությամբ հանրապետության բոլոր հիվանդանոցներում հոսպիտալացված են գրեթե 700 սուր շնչառական վարակներով հիվանդ, որից թոքաբորբերը կազմում են 21 տոկոսը: Այս մասին «Ազատություն» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նա նշեց նաև, որ հոսպիտալացվածների 96 տոկոսը 0-ից 4 տարեկան երեխաներն են: «Խնդիրն այն է, որ երեխաներն ունեն իմունային համակարգի ձևավորման խնդիր, ուստի ավելի խոցելի են: Նախորդ տարվա համեմատ մի փոքր ավելի բարձր է հիվանդացության ցուցանիշը, քանի որ նախորդ տարի նոյեմբերին գրանցվեց գրիպի պիկը»,-ասաց Թորոսյանը:
Նա նշեց նաև, որ հանրապետությունում բացի գրիպից, շնչառական վարակների փունջ է շրջանառվում: Թորոսյանի խոսքով՝ բոլոր խոցելի խմբերի համար առողջապահության նախարարությունն անվճար պատվաստում է իրականացնում:
Մասնագետը խորհուրդ տվեց նվազագույնի հասցնել շփումները, իսկ գրիպով հիվանդ բալիկ ունեցողներին խորհուրդ տվեց փոքրիկին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց: