|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 12-ի: Այս մասին հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Նա հաստատել է, որ վարակվածներից մեկը Վրաստանի հիվանդութունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի տղան՝ Նիկոլոզ Գամկղրելիձեն է:
Այս պահի դրությամբ, մեկուսացված պալատներում 46 հիվանդ շարունակում է բուժումը: 17 հիվանդի հետ կապված պատասխանը կլինի ժամեր անց: Կորոնավիրով վարակված 10 պացիենտից 9-ի առողջական վիճակը բավարար է, մեկինը՝ կայուն ծանր. հաղորդում է aliq.ge կայքը։
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փտրարի 26-ին-ին: Հիվանդը Վրաստանի քաղաքացի է, ով երկիր էր մտել Իրանից՝ Ադրբեջանի միջոցով: 2-րդ ու 3-րդ դեպքերը, համապատասխանաբար, փետրվարի 28-ին ու 29-ին են հաստատվել, իսկ 3-րդը՝ մարտի 5-ին: