|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում, ողջունելով Ադրբեջանի նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու` Եվրախորհրդարանի որոշումը, հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանի առաքելությունը կնպաստի, որպեսզի ժողովրդավար ընդդիմությունը կարողանա մրցակցել ընտրություններում եւ դուրս չմղվի։
«Մենք քննադատում ենք Ադրբեջանի կառավարությանը՝ ընտրական գործընթացից ժողովրդավար ընդդիմության թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովին դուրս թողնելու համար», - ասված է Վիոլա ֆոն Կրամոնի հայտարարության մեջ:
Անհանգստացած Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման իրավիճակից` պատգամավորը նշել է, որ իշխանություններն արգելում են ազատ եւ խաղաղ հանրահավաքները եւ հետապնդում են ընդդիմադիր քաղաքական ակտիվիստներին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին: