|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսայի Ազգային Ժողովի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից առաջադրված հայազգի պատգամավոր Դանիել Ղազարյանը պաշտոնական հարցադրում-պահանջով դիմել է արտաքին գործոց նախարար Ժան-Իվ Լը Տրիանին` Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ոտնձգությունների առնչությամբ:
Դանիէլ Ղազարյանը, դատապարտելով Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանի վրա կատարված ադրբեջանական նախահարձակ քայլը, որն արժանացել է հայկական բանակի հաղթական պատասխանին, պահանջում է պաշտոնական Փարիզի դիվանագիտական կտրուկ միջամտությունը: Պատգամավորը պահանջում է նաև հստակ դատապարտել ադրբեջանական կողմին, ինչպես նաեւ վերանայել Բաքվին ռազմական տեխնիկա վաճառելու գործընթացը:
Լիոնի երրորդ ընտրատարածքից ընտրված պատգամավորը հստակ նշել է նաեւ Իլհամ Ալիեւի անդադար կրկնվող ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները, որոնք, ըստ իրեն, վայելում են Անկարայի եւ Էրդողանի անմիջական զորակցությունը: Պատգամավորը եզրակացրել է, որ այս ընթացքը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: