|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել պետդեպին՝ հակազդել երրորդ կողմի իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի ամերիկյան սարքավորումների և տեխնոլոգիաների փոխանցմանը։
Ինչպես տեղեկանում ենք Հայ Դատի պաշտոնական կայքէջից՝ նամակ-դիմումը պետքարտուղարության ռազմատեխնիկական հարցերով բյուրո է ուղարկվել փետրվարի 13-ին: ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը խնդրել է պաշտոնապես հանդես գալ ընդդեմ «Երկաթե գմբեթ»-ի վաճառքի, քանի որ դրա գործարքը կխաթարի ԱՄՆ-ի շահերը, կբարձրացնի տարածաշրջանային հակամարտության հավանականությունն ու թույլ կտա հակաամերիկյան ուժերին` օգտվել ժամանակակից զենքից։
Նամակում հանձնախումբը նաև հարց է ուղղել «Երկաթե գմբեթ»-ը Ադրբեջանին վաճառելու հետ կապված հաշվետվությունների վերաբերյալ։ «Իլհամ Ալիևի ձեռքում «Երկաթե գմբեթը» առաջին հարվածի զենք է դառնում։ Դրա հնարավոր վաճառքի թույլատրումը կխախտի Ամերիկայի և ԵԱՀԿ գործընկերների` հանուն խաղաղության ջանքերը»,- նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: