|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Սենատին ու Ներկայացուցիչների պալատին ուսումնասիրել ամերիկյան զենքի արտահանման օրենքների հնարավոր խախտումները՝ հունիսի 26-ին Ադրբեջանում ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռների սպասվող ցուցադրության առնչությամբ:
Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահին և մի շարք կոնգրեսականների ուղղված նամակում ANCA-ի գլխավոր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նշել է. «Ադրբեջանում ամերիկյան զենքի մասին լուրը լուրջ հասարակական ուշադրություն և Կոնգրեսի կողմից ուժեղ վերահսկողություն է պահանջում: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է Ադրբեջանի կատաղի հակահայկական ալիևյան ռեժիմից հեռու պահի ամերիկյան զենքերը»:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանը հունիսի 26-ին ռազմական շքերթի ժամանակ կցուցադրի ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներ:
Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը