|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը բաց նամակով դիմել է ամերիկացի օրենսդիրներին՝ կոչ անելով բողոքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ԱՄՆ-ի հասարակական կյանքին միջամտելու դեմ. հայտնում է Asbarez-ը:
Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նամակում հիշեցնում է, որ Իլհամ Ալիևը աշխարհին հայտնի է` մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով ու նրա սպայական կոչումը բարձրացնելով:
Համբարյանը նշում է, որ ամերիկյան ժողովրդավարական ավանդույթների հետևանքն է, որ նույնիսկ Իլհամ Ալիևի կոռումպացված ռեժիմի պես ռեժիմը կարող է ազատորեն գործել ամերիկյան հասարակության ներսում:
«Սակայն դա չի նշանակում, որ ամերիկացիները պետք է լռեն նման ղեկավարների միջամտությունների դեմ, նրանք չեն հարգում մեր իրավունքներն ու չեն կիսում մեր արժեքները»,- նամակում գրել է նա:
«Մեր` ամերիկյան ժողովրդավարության ոգուն համապատասխան` խնդրում եմ` թույլ չտալ այդ բռնակալին գրավել մեր նահանգի օրենսդիր ժողովը իր՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ անկախ ժողովուրդների դեմ ուղղված արշավի համար»,- եզրափակել է Համբարյանը: