|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ ընտրական գործընթացներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով 3 ռուսաստանցիների նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զախարովան նշել է, որ ՌԴ 3 քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները ռուսաստանցիներին ոչ ցանկալի գործողություններում անհիմն մեղադրելու սովորական դարձած գծի շարունակությունն են: «Կցանկանայինք եւս մեկ անգամ հիշեցնել մեր ամերիկացի գործընկերներին՝ ՌԴ-ն երբեք չի միջամտել եւ չի պատրաստվում միջամտել ԱՄՆ կամ այլ պետության ընտրական գործընթացներին»,- հստակեցրել է նա ու հավելել. «Հատուկ նրանց համար կրկնում ենք՝ Վաշինգտոնի գործողություններն արդյունք չեն տա»: