|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի` 2016-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու հնարավորությանը. հատնում է Газета.ру-ն: Նրա խոսքով` սակայն նման բան կարող էին անել նաև այլ երկրներ: «Ոչ ոք հաստատ ոչինչ չգիտի»,- ասել է Թրամփը:
«Կարծում եմ, որ շատ մարդիկ են խառնվում: Դա կատարվում է արդեն երկար ժամանակ... Շատ տարիներ: Բարաք Օբաման նախագահության ժամանակ իմացել է այդ մասին... Օգոստոսին (2016 թվականի): Ընտրությունները նոյեմբերին էին: Շատ ժամանակ կար, իսկ նա ոչինչ չարեց: Նրան ասել էին, որ դա Ռուսաստանն է»,- հավելել է նա: