|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է խանգարել իրեն` նոր ժամկետով առաջադրվել. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Բոլիվիայի Գերագույն դատարանը թույլ է տվել գործող նախագահին առաջադրվել 4-րդ ժամկետով: Ընտրությունները նախատեսված են 2019-ի հունվարին:
«Ինչպես և 2002-ին` ԱՄՆ-ը և նրան ծառայող աջակողմյան քաղաքական գործիչները փորձում են խանգարել իմ թեկնածությանը ստելու և վարկաբեկելու միջոցով»,- գրել է նա իր թվիթերյան էջում:
Ըստ Մորալեսի` ավելի վաղ ԱՄՆ-ը համեմատում էր իրեն Ուսաբա բեն Լադենի ու թալիբների հետ և սպառնում դադարեցնել օգնության տրամադրումը, իսկ այժմ մտահոգ են ժողովրդավարության համար: