|
Փոխարժեքներ
16 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.25 |
| EUR | ⚊ | € 419.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6995 |
| GBP | ⚊ | £ 492.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Վերջին օրերին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընրությունների առնչությամբ շատ է շահարկվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։
Հստակ է, թե ինչ նպատակադրումով է դա կատարվում որոշ քաղաքական ուժերի կողմից։ Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել, և հարկ չկա Եկեղեցուն նման մեքենայություններով արհեստականորեն ներքաշել քաղաքական դաշտ՝ արդարացնելու հակաեկեղեցական գործողությունները»։