|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայերին կոչ է արել ակտիվ գործողությունների անցնել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին է դիմել այլ երկրներին հատկացվող ֆինանսական օգնությունը 21 տոկոսով կրճատելու նախագծով: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են հանձնախմբից:
«Այժմ, ինչպես երբեք, անհրաժեշտ է, որ Կոնգրեսը փրկի Արցախին հատկացվելիք օգնությունը: Ձեր սենատորներն ու ներկայացուցիչները դա կանեն, եթե դուք, ձեր ընտանիքներն ու ընկերները նրանց հասկացնեք, որ դա ձեզ համար առաջնային խնդիր է»,- ասված է հայտարարության մեջ:
