|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատ արձակումը և կողմերին կոչ անում ավարտել բոլոր կալանավորվածների փոխանակումը: Այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ չորեքշաբթի Twitter-ում տեղադրած գրառման մեջ:
«ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ գերիների ազատ արձակումը: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ամբողջությամբ և անհապաղ ավարտել բոլոր գերիների, ձերբակալվածների, ռազմագերիների և մահացածների մարմինների փոխանակման գործընթացը, ինչպես նաև կատարել պարտավորվածությունները՝ ապահովելով կալանավորվածների նկատմամբ մարդկային վերաբերմունքը»,- ասվում է տեքստում: