|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Գեորգիոս Պապաստամկոսը վեհաժողովի նիստի ժամանակ իրեն վատ է զգացել. հաղորդում է Focus News-ը:
Պատգամավորը կանգնած է եղել ղեկավարության մոտ, երբ անհայտ պատճառներով ընկել է գետնին: Անմիջապես շտապ օգնություն են կանչել, նիստը հետաձգվել է:
«Պատգամավորը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակն անհանգստացնող է»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նիստը վերսկսելուց հետո:
Պատգամավորի բարեկամներին արդեն հայտնել են դեպքի մասին, նրանք Ստրասբուրգի ճանապարհին են: