|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին չի բացառում, որ անհրաժեշտության դեպքում հարցաքննության կարող է կանչվել երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Այդ մասին նա այսօր հայտարարել է լրագրողների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ դատախազի` քրեական-դատավարական օրենսգիրքը չի ընդունում որեւէ բացառություն որեւէ պաշտոնյայի համար, եթե անհրաժեշտություն կա նրան հարցաքննության կանչել որպես վկա. տեղեկացնում է apsny.ge-ն:
Ի դեպ, մարտի 22-ին Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը չպիտի կանգնի այն երկրների շարքում, որտեղ հարցաքննում են երկրի նախագահին` դրանով անուղղակիրոեն հասկացնելով, որ չի պատրաստվում հարցաքննության գնալ: