|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին չի բացառում, որ 2008 թվականի օգոստոսին կատարված իրադարձությունների հետաքննության շրջանակներում հարցաքննվի նաեւ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Այսօր, ըստ Интерфакс-ի, նախարարը լրագրողներին հայտնել է, որ այն ժամանակ, երբ բարձրանա Սահակաշվիլիի հարցաքննելու հարցը, նա այլեւս նախագահ չի լինի:
Ցուլուկիանին հայտարարել է, որ այդ հետաքննությունը Վրաստանի միջազգային պարտավորությունն է: «Հաագայի դատարանի դատախազը շատ տեղեկություններ է ստացել, որոնցում բողոքներ են ոչ կառավարական կազմակերպություններից: Դրանք պնդում են, որ օգոստոսյան պատերազմի ժամանակ տարբեր ազգությունների ներկայացուցիչների եւ պաշտոնյաների կողմից մարդկության նկատմամբ հանցագործություններ են կատարվել»,- նշել է նա:
Նախարարի խոսքերով` Վրաստանը պետք է ինքնուրույն հետաքննի այդ հանցագործությունները եւ գործը չհասցնի միջազգային դատարան: