Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ես կարծում եմ, որ գումարով զինվորական ծառայությունից ազատվելը ճիշտ չէ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով նախաձեռնությանը, ըստ որի զորակոչիկը կարող է վճարել 18 մլն դրամ եւ ծառայել 4 ամիս, կամ վճարել 24 մ,լն դրամ եւ ծառայել մեկ ամիս։
«Առաջինը մեր ազգի հոգեբանությունն է, որ շատերը կարող են իրենց տունը, տեղը, ամեն ինչը ծախեն իրենց երեխային ազատելու համար: Երկրորդը, մեկ կամ չորս ամիս ծառայողի դեպքում, ինչպիսին են լինելու միջանձնային հարաբերությունները մյուս զինծառայողների հետ։ հաջորդը՝ կարճ ժամանակահատվածում մասնագիտորեն չեն կարողանա զինծառայողին պատրաստեն որպես ինչ-որ մասնագիտ։ Մեկ ամսում ի՞նչ զինվոր պիտի պատրաստվի, որ հետագայում էլ պահեստազորում հաշվառվի և կանչվի բանակ։ Այսինքն շատ-շատ են փաստարկները։ Ես չեմ կարծում, որ պետք է զինվորական ծառայությունը գումարով լինի, ես դեմ եմ»։
Արտակ Դավթյանը չցանկացավ մեկնբանել հարցը, թե արդյոք իր՝ ԳՇ պետ եղած ժամանակ այս նխագիծը քննարկվել է եւ արդյոք ինքը հայտնել է իր դեմ կարծիքը այդ ժամանակ։ «Երբ ես ծառայության եմ եղել, ես մեկնաբանություն չեմ տվել, իսկ ծառայությունից դուրս ես մեկնաբանություն տվել եմ»։