|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին մտադիր չէ ներկայանալ դեկտեմբերի 6-ին նշանակված հարցաքննությանը. հայտնում է Украинская правда-ն: Այդ մասին հայտնել է քաղաքական գործչի ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցության մամուլի քարտուղար Մարյանա Պոչտարը:
«Սահակաշվիլին որևէ ընթացակարգային փաստաթուղթ չի ստորագրել և չի ստացել՝ ո՛չ նա, ո՛չ նրա փաստաբանները: Նա իր դեմ եղած կասկածի մասին ծանուցում չի ստացել»,- մանրամասնել է նա:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել նրա տանը, Սահակաշվիլին բարձրացել էր 8-հարկանի շենքի տանիքը և սպառնում էր ցած նետվել, եթե նրան մոտենան: Նրան հաջողվել էր ձերբակալել, սակայն ավելի ուշ նրա կողմնակիցները ազատել էին նրան ոստիկանների ձեռքից: Սահակաշվիլիին մեղադրել են իշխանափոխության փորձի մեջ: