|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ում երկու անգամ հարցաքննվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին նրա հարցաքննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հարցաքննության ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին հանգիստ է եղել, գերադասել է որեւէ էական բան չխոսել: Ի դեպ, երբ քննիչը Սերժ Սարգսյանին հարցեր է տվել, պատասխանները հիմնականում հուշել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանի տված ցուցմունքները նախաքննական մարմնին այդքան էլ չեն գոհացրել, քանի որ, որպես այդպիսին, նա էական խոսք չի ասել: Դատելով իրավիճակից` չի բացառվում, որ նախաքննական մարմինը Սերժ Սարգսյանին կրկին հրավիրի հարցաքննության»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: