|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հրաժարվել է պետական անվտանգության ծառայությունից: Lent.ru կայքի համաձայն` այս մասին հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն: Նա նաեւ շեշտել է, որ սա չի ազդի Սաակաշվիլի օրակարգի վրա, եւ նա կշարունակի ճանապարհորդել եւ հայտնվել Վրաստանի քաղաքացիների առջեւ:
Մանջգալաձեի խոսքով` ավելի վաղ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը առաջարկել էր նախագահին ուժեղացնել նրա թիկնազորը, եթե Սահակաշվիլին համաձայներ փոփոխություններ մտցնել Սահմանադրությունում: Վրաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Վրացական երազանք» կուսակցության անդամները ցանկանում են այնպես անել, որ երկրի ղեկավարը զրկվի խորհրդարանը ցրելու իրավունքից, եւ որ նախագահի կողմից նշանակված կառավարության կազմը հաստատվի խորհրդարանի կողմից: