|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հեռանում է վրացական քաղաքական կյանքից։ Այս մասին Facebook-ում գրել է նրա մայրը՝ Գիուլի Ալասանիան։
«Միխայիլ Սաակաշվիլին չի պատրաստվում ինչ-որ կերպ մասնակցել վրացական քաղաքականությանը եւ արդար որոշման հույս ունի»,- գրել է նա։
Ալասանիան նաեւ նշել է, որ Սաակաշվիլին, որը վեցամյա բանտարկության է դատապարտվել, «չի մեղադրում վրացական իշխանություններին» իր հնարավոր թունավորման մեջ։ Վրաստանի նախկին նախագահի մայրը կարծում է, որ դրա հետեւում կարող է կանգնած լինել մեկ այլ երկիր։